Ֆերդինանդ III (Կաստիլիայի թագավոր)
Ֆերդինանդ III իսպ.՝ Fernando III el Santo | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1199[1] |
Ծննդավայր | Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա կամ Q1776217?, Peleas de Arriba, Zamora Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | մայիսի 30, 1252 (52 տարեկան) |
Մահվան վայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն |
Գերեզման | Սևիլյայի տաճար |
Քաղաքացիություն | Լեոնի թագավորություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | կառավարիչ և Քրիստոնյա զինվորը |
Ամուսին | Elisabeth of Swabia?[2] և Joan, Countess of Ponthieu?[2] |
Ծնողներ | հայր՝ Ալֆոնսո IX Լեոնացի, մայր՝ Բերենգարիա կաստիլացի |
Զբաղեցրած պաշտոններ | Monarch of Castile and Leon? և Monarch of the Kingdom of Castile? |
Երեխաներ | Ալֆոնսո X[3], Frederick of Castile?, Ferdinando di Castiglia?[3], Leonor de Castilla?[3], Berenguela de Castilla?[3], Infante Henry of Castile?[3], Philip of Castile?, Sancho of Castile?, Manuel of Castile?, Maria de Castilla?, Էլեանոր Կաստիլիացի, Ferdinand, Count of Aumale?, Luigi di Castiglia?, Juan de Castilla? և Simon of Castille? |
Ferdinand III of Castile Վիքիպահեստում |
Ֆերդինանդ III (Իսպաներեն` Fernando III, օգոստոսի 5, 1199[1], Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա և Q1776217?, Peleas de Arriba, Zamora Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - մայիսի 30, 1252, Սևիլյա, Կաստիլիա և Լեոն), նաև անվանել են Սուրբ (el Santo), եղել է Կաստիլիայի թագավոր 1217 թվականից և Լեոնի թագավոր 1230 թվականից, ինչպես նաև Գալիսիայի թագավոր 1231 թվականից[4]։ Նա Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ի և Կաստիլիայի թագուհի Բերենգարիայի որդին էր։ Իր երկրորդ ամուսնության արդյունքում նա նաև Օմալի կոմսն էր։ Ֆերդինանդ III-ը Կատիլիայի ամենահաջող արքաներից մեկն էր, ով ոչ միայն միայն միավորեց Կաստիլիայի և Լեոնի թագավորությունները, այլ նաև ամենամեծ ներդրումն ունեցավ Ռեկոնկիստայում։
Ռազմական և դիվանագիտական գործողությունների արդյունքում Ֆերդինանդը մեծացրեց Կաստիլիայի ազդեցությունը հարավային Իսպանիայում` նվաճելով Ալ-Անդալուսի ամենամեծ և ամենաին քաղաքները, ներառյալ հին Անդալուսական մայրաքաղաքներ Կորդովան և Սևիլյան և հիմնադրելով Կաստիլիայի պետության սահմանները հաջորդ երկու հարյուրամյակի համար։
Ֆերդինանդը սրբացվեց 1671 թվականին Հռոմի պապ Կլիմենտ X-ի կողմից և իսպաներենով նա հայտնի է որպես Fernando el Santo, San Fernando կամ San Fernando Rey: Բնակավայրեր ինչպիսիք են Սան Ֆերնանդո (Պամպագանա)-ն, Սան Ֆերնանդո (Լա Յունիոն)-ը Ֆիլիպիններում և Կալիֆոռնիայի, Սան Ֆերնանդո Սիթին ու Սան Ֆերնանդո Հովիտը անվանվել են նրա պատվին։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերդինանդի ծննդյան ստույգ ամսաթիվը անհայտ է։ Ենթադրվում է, որ նա ծնվել է 1199 կամ 1198 թվականին, չնայած վերջին հետազոտողները հիմնականում պնդում են, որ նա ծնվել է 1201 թվականի ամռանը[5][6][7]։ Ֆերդինանդը ծնվել է Վալպարաիսոյի վանքում (Պելեաս դե Արիբա, որն այժմ Սամորա պրովիցիայում է)։
Որպեսեոնի թագավոր Ալֆոնսո IX-ի և Կաստիլիայի թագուհի Բերենգարիայի որդի Ֆերդինանդը հանդիսանում էր երկու կողմերի գահի ժառանգորդ, քանի որ նրա հորական պապմն էր Լեոնի թագավոր Ֆերդինանդ II-ն էր և մորական պապը` Կաստիլիայի թագավոր Սանչո III-ը, ովքեր Ալֆոնսո VII-ի որդիներն էին և ժառանգորները։ Ֆերդինանդը ուներ նաև այլ թագավորական նախնիներ իր հորական տատը Պորտուգալիայի թագուհի Ուրրակա Պորտուգալացին էր, իսկ մայրական տատը` Էլեանոր Անգլիացին, Հենրի II Պլանտագենետի դուստրը[8]։
Իր ծննդյան օրվանից մինչև 1204 թվականը նա նշանակվել էր որպես Լեոնի թագավորության ժառանգորդ հոր կողմից և Կաստիլիայի թագավորության ժառանգորդ մոր կողմից, չնայած նա Ալֆոնսո IX-ի երկրորդ որդին էր։ Ալֆոնսո IX-ը արդեն ուներ որդի և երկու դուստր առաջին ամուսնությունից Թերեզա Պորտուգալացուց, սակայն այդ ժամանակ նա չէր ճանաչում իր առաջին որդուն (ում անունը նույնպես Ֆերդինանդ էր) որպես ժառանգորդ։ Այնուամենայնիվ կաստիլիացիները նրա ավագ որդի Ֆերդինանդի մեջ ավել մեծ ներուժ էին տեսնում քան Բերենգարիայի որդու միջև։
Ֆերդինանդի ծնողների միջև ամուսնությունը չեղարկվեց Հռոմի պապ Իննոկենտիոս III-ի հրամանով 1204 թվականին նրանց արյունակցական կապի պատճառով։ Բերենգարիան իր երեխաների հետ միասին հեռացավ իր հոր` Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VIII-ի մոտ[9]։ 1217 թվականին նրա կրտսեր եղբայր Հենրի I-ը մահացավ և Բերենգարիան ժառանգեց Կաստիլիայի գահը, իսկ Ֆերդինանդը դարձավ ժառանգորդ, սակայն շուտով Բերենգարիան գահը հանձնեց իր որդուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 2,0 2,1 Kindred Britain
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Janna Bianchini (2012), The Queen's Hand: Power and Authority in the Reign of Berenguela of Castile, University of Pennsylvania Press, ISBN 9780812206265
- ↑ F. Anson (1998) Fernando III: Rey de Castilla y León Madrid. p.39
- ↑ R.K. Emmerson, editor, (2006), Key Figures in Medieval Europe Routledge. p.215
- ↑ Jaime Alvar Ezquerra, editor, (2003) Diccionario de Historia de España, Madrid, p.284
- ↑ Shadis, 2010, էջ xix
- ↑ Shadis, 2010, էջ 70
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ III (Կաստիլիայի թագավոր)» հոդվածին։ |
|